Մոսկվան Կիևից բացատրություններ է պահանջում ՌԴ-ի հետ սահմանը փակելու մտադրության հետ կապված: Ինչպես տեղեկանում ենք Itar-tass-ից՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Մասնավորապես նա հայտարարել է.

«Ինչ վերաբերվում է Կիևյան իշխանությունների Ռուսաստանի հետ սահմանը փակելու մտադրության հետ կապված հայտարարությանը, ապա ես այդքան էլ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը: Եթե այնտեղ ձեռնամուխ են եղել փակել մեր քաղաքացիների տեղաշարժման բոլոր ալիքները, ներառյալ աշխատանքային միգրանտներին, ապա մենք կցանկանայինք ավելի ճշգրիտ իմանալ ինչ են նրանք պատրաստվում անել»: 

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ ամբողջությամբ կփակվի սահմանը Ռուսաստանի հետ: