Վրացագետ Ալիկ Էրոյանցը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

1. Ընտրություններն ընթացել են ընտրախախտումներով;
2. Հրկիզել են ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության ընտրական շտաբի գրասենյակը;
3. Ընտրատեղամասերից մեկում առևանգել են ընտրաթերթիկներ և ընտրատուփ;
4. Քոբուլեթիում ընտրողներից մեկին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս կիսավարտիքի պատճառով;
5. Բնակավայրերից մեկում դիտորդները հանդիպել են «փակ դռներով» ընտրատեղամաս;
6. Մեկ այլ տեղամասում հանձնաժողովի անդամը պատահաբար զուգարան է նետել ԿԸՀ տրամադրած կնիքը;
7. Ընտրողներից մեկը պատռել է ընտրաթերթիկներ;
8. Ընտրության եկած կին ընտրողի ազգանվան դիմաց գրված է եղել տղամարդու անուն;
9. Ընտրողներից մեկը քվեատուփ է ուղարկել ավելի քան 100 քվեաթերթիկ, ինչն արձանագրել է թաքնված տեսախցիկը;
10. Միաժամանակ մի քանի ընտրող քվեարկության համար նախատեսված քվեախցիկում:
11. Ընտրատեղամասերից մեկի մոտակայքում ընտրողների համար ճաշկերույթ է կազմակերպվել;
12. Արձանագրվել է նաև ցավալի դեպք: Ախալքալաքում սրտի կաթվածից մահացել է ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Լևոն Սապոնջյանը:

Արդյունքում.
1. Ինչպես լինում է հիմնականում՝ առավելագույն ձայներ է հավաքել իշխող քաղաքական ուժը:
2. Որոշ շրջաններում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: