Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Անտանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ Մշակույթի նախարարությունը հերթական անգամ խայտառակվել է իր ստոր պահվածքով: Պարզվում է` այս պաշտոնյաները երկու կոպեկի համար Զվարթնոցի տաճարն են վարձակալությամբ տվել անձանց, ովքեր այնտեղ գինարբուք են սարքել: Ինչքան կարելի է հանդուրժել այս անպատժելիությունը, այս ստորությունը, որքան հանդուրժենք այս խայտառակությունը: Թե՞ ձեր գործը միայն ազգը պառակտելն է և եկեղեցում բիզնես ծավալելը»:

Մինչ այս սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել, որ մի քանի ռուսներ փակել էին Զվարթնոց տաճարը` թույլ չտալով քաղաքացիներին այցելել հուշակթող: