«Պարտադիր կուտակային» վճար չի կատարվի, բայց լինելու է «նպատակային սոցիալական վճար- այս մասին այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողներին ասա ԱԺ պատգամավոր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Բովանդակային տարբերությունն այն է, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը:

Այսպիսով կառավարությունը քայլ է առաջարկում սկսել պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական համակարգի գործարկմանը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին»-նշում է Ա. Ասատրյանը: