Itar-tass-ից կարող ենք տեղեկանալ, որ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ նրանք պետք է անհատական սանկցիաներ կիրառեն Ուկրաինայի առաջին դեմքերի համար: 

Նրա խոսքերով Ուկրաինայի իշխանությունները գիտակցաբար զարգացնում են կոնֆլիկտային հակամարտություն, այսպիսով «ծառայելով Օբամայի վարչակազմին»: Մասնավորապես նա ասել է.

«Մենք պետք է վերագնահատենք մեր վարած քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ: Մեր գիծը, թե սանկցիաները հանդիսանում են անընդունելի միջազգային գործերում, իմ կարծիքով չի հասկացվում արևմտյան աշխարհում, որտեղ դրանք վերածվել են դիվանագիտության ու արտաքին քաղաքականության միջոց»: 

Իր խոսքը նա ավարտել է՝ ասելով. «Արդեն ժամանակն է, որ մենք վերջացնենք խոսակցությունները Ուկրաինայի հետ գործընկերության մասին, մինչև Ուկրաինան չցուցադրի պատրաստակամություն այսպիսի համագործակցության»: