Եվրամիությունը Ուկրաինային տվել է 500 մլն եվրո: Այս մասին հաղորդում է BBC-ն` հավելելով, որ եթե ուկրաինական իշխանությունը ցանկանում է ստանալ հերթական հատկացումը` 1 միլիարդ եվրո գումարը, ապա պետք է անցկացնի տնտեսական և ֆինանսական բարեփոխումներ, որոնք մինչ այս համաձայնեցվել են ԵՄ-ի հետ: Ուկրաինայի ֆինանսների նախարարը կարծում է, որ երկրին հարկավոր է 35 միլիարդ դոլար, որպեսզի խուսափի սնանկությունից: