«Հրապարակ»-ը գրում է. ««Մարիոթ Արմենիայի» բացօթյա սրճարանում հայոց քաղաքական իսթաբլիշմենթը գործնական հանդիպումներ է ունենում, երբեմն անգամ «տիկիններ» է ծեծում։ Այստեղ են իրենց գործնական հանդիպումներն անցկացնում Նարեկ Սարգսյանը, «Սովրանոյի» Արման Սահակյանը, ընդդիմադիր Խաչիկ Քոքոբելյանը։ Այստեղ կարող ես հանդիպել անգամ Սամվել Ֆարմանյանին և Նիկոլ Փաշինյանին։ Սակայն «Մարիոթի» ամենահավատարիմ հաճախորդը տիկին Նանին է՝ Վարդան Օսկանյանի կինը։ Նա միշտ այնտեղ է։ Երեկ վերջինիս գործնական հանդիպումն ավարտվեց լավ փաթեթավորված ծիրանի գնմամբ, իսկ երբ դուրս էր գալիս սրահից, նրան մոտեցավ հյուրանոցի մենեջերներից մեկը և «օրանժ» վարդերի մի փունջ նվիրելով՝ ճանապարհեց նրան»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։