Հեռուստատեսության և ռադիոյի հարցերով Ուկրաինայի ազգային ժողովը քննարկում է ռուսական ևս 4 հեռուստաալիքի վերահեռարձակումը արգելելու հարցը: Ուկրաինական կարգավորիչը այս հեռուստաալիքների հեռարձակումը ցանկանում է արգելել դատական կարգով: Արգելքի տակ ընկնում՝ ТВ Центр-Іnternational, Life News, Russia Today и REN-TV ալիքները: 

Բազմաթիվ բողոքների պատճառով այս հեռուստաալիքները ենթարկվել են մոնիտորինգի, որի արդյունքում ТVСI-ի մոտ հայտնաբերվել են որոշ խախտումներ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Ազգային ժողովը դիմել է դատախազություն, որպեսզի տվյալները ստուգվեն և ձեռք առնվեն համապատասխան միջոցներ: