Ինչպես տեղեկանում ենք Itar-tass-ից՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նրանք միակողմանի կարգով կդադարեցնեն կրակը Դոնբասում, որպեսզի այս ընթացքում «զինաթափվեն անօրինական զինված խմբավորումները» և «տարածաշրջանում կարգ ու կանոն հաստատվի»: Մասնավորապես նա հայտարարաել է.
«Խաղաղ ծրագիրը սկսում է իմ՝ կրակի միակողմանի դադարեցման հրամանից: Սրանից անմիջապես հետո մենք պետք է ստանանք աջակցություն Դոնբասում ընթացող դեպքերի բոլոր մասնակիցներից: Շատ կարճ ժամանակահատվածում»:
Նա նաև ընդգծել է, որ երկար տարիների ընթացքում ուկրաինական բանակը համակարգված կերպով ոչնչացվում էր: Նա ասել է. «Մենք պատերազմը դիմավորեցինք տկլոր, բոբիկ ու չզինված զինվորներով...Մենք կհաղթենք: Մենք կհաղթենք մեծ կազմակերպվածության, խորը ռազմավարական ընկալման և ամենակարևորը՝ մեր ժողովրդի հզոր աջակցության հաշվին»: