Թեեւ հայ երգիչ-երգչուհիների շրջանում նորաձեւ է թաքցնել այն փաստը, որ իրենք կարող են լինել այս կամ այն հարսանեկան-ծննդյան եւ այլ միջոցառումներին եւ որ երբեմն իրենց երգերը գրվում են հենց այդ նպատակով, այլեւս նորություն չէ: Քանզի նրանք այդ թաքցնում են այն մարդկանցից , ում հարսանեկան արարողությանը կարող են եւ ներկա գտնվել:
LoveYou.am-ն այս անգամ անդրադարձել է հենց այդ աստղերին: Ովքեր են ամենից պահանջված եւ ամենա բարձր վարձատրվող հայ երգիչները, իսկ ովքեր չեն երգում նման միջոցառումներին: Ի վերջո ցանկացած ազնիվ աշխատանք ողջունելի է եւ բնականաբար այն պետք է գնահատվի որոշակի գումարով:
Վաղուց հայտնի է, որ հայկական շուբիզնեսից ամենամեծ հոնորարը պահանջում է Թաթա Սիմոնյանը, ում երգացանկում շատ են ուրախ երգերը, որոնց 30-40 րոպեն արժե 30.000-35.000 ԱՄՆ դոլար:
Ժողովրդի կողմից մեծ սեր է վայելում նաեեւ Արման Հովհաննիսյանն, ով 30-40 րոպե երգելու համար պահանջում է 30.000-35.000 ԱՄՆ դոլար:
Ռազմիկ Ամյանը նույնպես այն աստղերի շարքում է, ով երգում է այդ պահին իր հիթը: Նրա մատուցած երգի 20 րոպեն արժե 6.000 դոլար:
Մարտին Մկրտչյան - 3 երգն արժե 3.000-4.000 դոլար: Մարտին Մկրտչյանն էլ այն աստղերից է ում երգերը թեմատիկ են՝ «Շնորհավոր» «Այս երգը քոնն է» եւ այլն:
Հայկական շոու բիզնեսի ամենա քննարկվող ու սիրելի երգչուհիներից, շատերի կուռքը՝ Լիլիթ Հովհաննիսյան: Լիլիթն այն երգչուհիներից է, ով 3 երգի համար պահանջում է՝ 4.000 դոլար, թոփ-3 երգերն են` «Թու-թու-թու», «Թե աղջիկ լինեիր», «Գնչու», որոնց ցուցակը գնալով համալրվում է նոր երգերով:

Սիլվա Հակոբյան - 3 երգն արժե 4.000 դոլար: Գեւորգ Մարտիրոսյան - թեեւ Գեւորգ Մարտիրոսյանը վերջերս է մուտք գործել շոու-բիզնես, բայց նրան արդեն մի քանի անգամ հասցրել ենք նկատել հարսանիքներին: 3 երգը՝ 3.000 դոլար, հիմնականում երգում է «Շնորհավոր» եւ «Հալալա» երգերը: Սոնա Շահգելդյան - 500-ից մինչեւ 1.500 դոլար: Հստակ գին չկա, կախված է Սոնայի տրամադրությունից եւ պատվիրատուից:

Նշված հայ հայտնիներից բոլորը կարող են լինել ցանկացած արարողությանը եւ թվել այս շարքը կարող ենք անվերջ, սակայն կան աստղեր, ովքեր կարող են ներկա գտնվել միայն բարձրաստիճան մարդկանց կողմից կազմակերպված հարսանեկան, ծննդյան եւ այլ միջոցառումների: Նրանց շարքում է հայկական շոու բիզնեսում մեծ աղմուկ առաջացրած, շատ տղամարդկանց երազնքների տիրուհի, սեքսուալ եւ գեղեցիկ երգչուհի Եվա Ռիվասը:

Եվային չես գտնի հայաստանյան այս կամ այն հարսանիքների կամ այլ միջոցառումներին: Եվան ամենաթանկ վարձատրվող, սակայն նաեւ ամենապահանջված հայ հատնիներից է, ով համարվում է շատ մեծահարուստ մարդկանց պատվավոր հյուրը, թե Հայաստանում եւ թե Հայաստանի սահմաններից դուրս: Եվան իր գործունեությունը ծավալում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանում, ինչպես ինքն է նշում, միայն հատուկ հրավերով եւ միայն պատվավոր մարդկանաց կողմից:
Հարկ է նշել նաեւ, որ հայ երգիչ երգչուհիներից մի քանիսին առհասարակ պատիվ չի բերում կամ նրանք կարիք չունեն երգել հարսանեկան խնջույքների ժամանակ: Օրինակ Սիրուշոն, Նունե Եսայանն ու մի քանի այլ երգիչ երգչուհիներ ինչպես իրենք են ասում՝ հարսանիքներում չեն երգում:

Գրում է LoveYou.am-ը: