«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։ Նման ձևաչափով հանդիպում Երևանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։ Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։ Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։