«Հրապարակ»-ն իր այսօրվա հարամում գրել է. «Կառավարության նոր նախագիծը՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասով տարածվում է պետական աշխատողների վրա: «Անհասկանալի է, եթե մի դրույթ համարվել է հակասահամանադրական, ապա ինչո՞ւ պետք է տարածվի թեկուզ պետական աշխատողների վրա»,- ասում է «Դեմ եմ» շարժման ակտիվիստ Արսեն Մանուկյանը։ «Պետական աշխատողներից հետո նրանք կտարածեն այդ օրենքը նաև մասնավոր սեկտորի վրա, և դա կանեն առանձին-առանձին, որպեսզի բողոքի ալիքն ուժգին չլինի»,- ասում է Սևակ Ծատուրյանը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։