Իսպանիայի նոր տագավոր ՖԻլիպ VI պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները հոր՝ Խուան Կարլոսի գահից հրաժարվելուց հետո: Միապետի փոփոխությունը պաշտոնապես իրականացել է սկսած կեսգիշերից՝ տեղական ժամանակով: Հինգշաբթի կեսօրին նախկին արքայազնը երդում կտա պառլամենտի պալատում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Խուան Կարլոս թագավորը մեծ դերակատարում ունեցավ Իսպանիայում դեմոկրատական կարգեր հաստատվելու ժամանակ: Սակայն թագավորական ընտանիքի հետ կապված մի շարք սկանդալների պատճառով նրա հեղինակությունը վերջերս ընկել էր:

 

Նոր միապետի թագադրման արարողությունը համեստ կլինի, որպեսզի չզայրացնի իսպանացիներին, առանց այդ էլ ունեցած տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա: Սրա հետ կապված թագադրություն չի լինի, այլ պառլամենտը նրան կհռչակի թագավոր, որից հետո Ֆիլիպը ելույթ կունենա և կերդվի պաշտպանել երկրի սահմանադրությունը: 

Այս արարողությունից հետ նա և իր կինը կշրջեն Մադրիդի փողոցներով և դուրս կգան թագավորական պալատի պատշգամբ: