ԱՄՆ փոխնախագահը Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ հավանություն տվեց Պորոշենկոյի «խաղաղ պլանին»:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ջո Բայդենը հավաստիացրել է Պորոշենկոյին, որ ինքն իր հերթին դաշնակիցների հետ կաշխատի մեծացնել «գինը», որը Ռուսաստանը պետք է վճարի անջատողականների գործողությունները չկանխելու դեպքում:
Հիշեցնենք նաև, որ չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահը նկարագրեց «խաղաղ պլանը», որն ինքը պատրաստ է առաջարկել անջատողականներին: Նրա խոսքերով ուկրաինական կողմը կարող է դադարեցնել կրակոցները՝ պայմանով, որ անջատողականները վայր կդնեն զենքերը, իսկ ռուս վարձկանները կհեռանան երկրից: