Մի քանի մահապարտ հարձակվել են ՆԱՏՕ մատակարարման աֆղանական բազայի վրա, որը գտնվում է Պակիստանի սահմանին մոտ: Սրա մասին հաղորդել է նաև տեղական ոստիկանությունը:
Այսօր վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Թորհամ բազան: Սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչը պատմել է BBC-ին, որ հարձակվողներից երկուսը տեղում սպանվել են:
Եվս մեկ մահապարտի չի հաջողվել պայթեցնել ռումբը և նրան ձերբակալել են: Այլ զոհերի մասին տեղեկություններ չկան: