Հունիսի 18-ին Հարավկովկասյան երկաթուղում վերազինումից հետո շահագործման են հանձնվել երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ:

Նոր օբյեկտների բացման կապակցությամբ երկաթուղայիններին շնորհավորեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով նշեց, որ դա հպարտություն է ներշնչում և ՀԿԵ-ի բարեխիղճ ներդրումային քաղաքականության արդյունք հանդիսանում: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը նոր բաղադրիչներով է համալրվում, բարելավում են հայ երկաթուղայինների աշխատանքային պայմանները:

- Տրանսպորտի և կապի նախարարությունը երկաթուղային տրանսպորտային համակարգը չի ընկալում որպես պետության առանձին տրանսպորտային համակարգ և շահագրգռված է ազգային երկաթուղային փոխադրղի արդյունավետ գործունեության ծավալմամբ, որն իրեն դրսևորում է որպես միջազզգային փոխադրող ընկերություն: Առանց չափազանցության կարելի է ասել, որ հաջողությունները և առողջ տնտեսական մթնոլորտը ՀԿԵ-ում նպաստում են Հայաստանում սոցիալական բարենպաստ պայմանների ձևավորմանը, քանի որ ընկերությունը հանդիսանում է երկրի երրորդ խոշոր գործատուն, - նկատեց Ա. Առաքելյանը:

Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը բացվել էր 2010 թվականին և նախատեսված է երկաթուղայինների մասնագիտական ունակությունների և գիտելիքների մակարդակի բարձրացման համար:

Կենտրոնի վերազինումն ուղղված է երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը: Այստեղ երկաթուղայինները սովորում են աշխատել ինչպես առօրյա, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակներում, փորձով են փոխանակվում, ինչպես նաև տարբեր մրցույթների մասնակցում:

Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների համար գործում է հատուկ ուսումնական վագոնը: