Ինպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցն՝ այս պահին փակ է Արշակունյաց պողոտան:

Բանն այն է, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այս պահին կաթվածահար են արել  պողոտան: Չնայած ոստիակնները հորդորել են վերջիններիս  չերթեւեկել այդ պողոտայով՝ ծանրաբեռնվածության պատճառով, այնուամենայնիվ, վարորդները շարունակում են խոչընդոտել երթեւեկությունը՝ հայտարարելով, որ ոստիկաններն էլ իրենց հերթին են խոչընդոտում այլոց իրավունքները:

Այս պահին պողոտայի գերծանրաբեռնված վիճակը ստիպում է մարդկանց իջնել երթեւղայիններից ու շարունակել ճանապարհը ոտքով: