Գերմաիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չի տեսնում: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ավելացրել է նաև, որ սատարում է Ուկրաինայի ռազմական չեզոքությունը:

Նա այս մասին ասել է ավստրիական «Կուրիր» թերթին տված հարցազրույցում: Մասնավորապես Գերմանիայի արտգործ նախարարը ասել է.

«Մենք, ինչպես նաև մեր ամերիկացի գործընկերները, չենք տեսնում Ուկրաիանյին ալյանսի անդամ մոտակա ժամանակահատվածում»: