Հունիսի 19-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից հաղորդում են, որ հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: