Ադրբեջանական բանակում կրկին կրակոցներ են հնչել, այս անգամ զինվորներից մեկը կրակել է երկու ծառայակիցների վրա։ Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ զինվորներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծանր վիրավորվել։ Կրակոցներ արձակած զինվորն ինքնասպանության է դիմել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից փոխանցել են կայքին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 06:45-ի սահմաններում: Զինվոր Ագաքիշիևը կրակ է բացել ինքնաձիգից և սպանել իր ծառայակից Աբդուլլաևին: Ծանր վնասվածք է ստացել մեկ այլ զինծառայակից Ահմեդովը: Դրանից հետո Ագաքիշիևն ինքնասպան է եղել: Վիրավոր զինվոր Ահմեդովին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և նա հոսպիտալացվել է: Նա ծանր վիճակում է։