Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցում էր «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա Դիջիթեք Բիզնես ֆորումին: Ելույթ ունենալով նա ընդգծեց Տեղեկատվական ոլորտի կարևորությունը հայկական բիզնես դաշտում. «ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից մեկն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ նոր կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի նպաստի ոլորտի զարգացմանը՝ ոչ միայն խոսքով, այլ գործով»,- ընդգծեց վարչապետը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և այլք: