Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարացնել Մերձմոսկվայում ՃՏՊ-ի արդյունքում 18 մարդու մահվան մեջ մեղադրվող ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Նախագահությունը խախտումներ է հայտնաբերել 2013 թ. դեկտեմբերի 13-ին Տվերի դատարանի վճռի մեջ և նյութերն ուղարկել է վերաքննության, հաղորդում է lenta.ru-ն վկայակոչելով ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ին:
Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2013 թ. հուլիսի 13-ին: Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, և վթարի արդյունքում զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60 հոգի վիրավորվել էին:


