Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի արտաքին գործերի նորանշանակ նախարարի հետ զրուցելիս նշել է ներկայիս իրավիճակի լարվածության մեղմացման և բոլոր բնակիչների անվտանգության ապահովման կարևորության մասին:
Ինչպես տեղեկանում ենք itar-tass-ից՝ տեղի ունեցել հեռախոսային խոսակցություն երկու երկրների արտգործնախարարների միջև, ինչի արդյունքում ռուսական կողմը «հույս է արտահայտել, որ այս պաշտոնում Պավել Կլիմկինը կնպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքաղաքական մարմինների կառուցողական փոխհարաբերակցությանը»: