Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ դերասան Վարդան Պետրոսյանի գործող հերթական դատական նիստ, որտեղ դատավորը հնարապարակեց վթարի օրը հեռախոսային զրույցների վերծանման արձանագրությունները:
Դատավորը հայտարարեց. «Մուտքային վերջին երկու զանգերը եղել են 22:09 րոպեին՝ զրո վայրկյան տևողությամբ, եւ 22:10 րոպեին՝ 40 վայրկյան տևողությամբ: Զանգը եղել է Օնիկ Հակոբյանին պատկանող հեռախոսահամարից»:
Ինչպես հայտնի է մեղադրական եզրակացությունից վթարը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում:
Ի պատասխան սրան Վարդան Պետրոսյանը ասաց. «Ես վթարից առաջ շատ կարճ խոսել եմ Օնիկ Հակոբյանի հետ, ասել եմ՝ ղեկին եմ, կհասնեմ քաղաք, կխոսենք: Դա եղել է վթարի վայրից 4-5 կիլոմետր հեռու։ Վթարի պահին ես չեմ խոսել հեռախոսով»:
Հայտնի դերասանի պաշտպանը կարծում է, որ սրա նպատակը միայն Վարդան Պետրոսյանին «մեղավոր դարձնելն է»:


