«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Երեկ երեկոյան ժամը 11-ի դրությամբ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ, որոնց անձնագրային անունները ճշտել չստացվեց, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով. Մանետի տղա Սամո, Գոնչո, օրենքով գող Խոյի տղա գող Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո:

Վերջին օրերին այս հեղինակությունների շրջանում ռեյդեր և խուզարկություններ են արվել: Նրանցից ոմանք հեռացել են հանրապետությունից, իսկ մնացողներին՝ «պրոֆիլակտիկ» նկատառումներով, տարել են ոստիկանություն:

Երեկ լուրեր էին պտտվում նաև, որ ԱԱԾ-ն ձերբակալել է հայտնի Վստրեչի Ապերին, բայց լուրը ճշտել չհաջողվեց»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: