«Բարսելանա» ֆուտբոլային ակումբը պետք է սկսի անհանգստանալ, քանի որ կիսապաշտպան Լիոնել Մեսսին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ այդ ակումբից: Գրում է Championate.com կայքը:

Խոսքն այն մասին է, որ արգենտինացին մտադիր չէ իր կարիերան ավարտել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում:

Իսպանական ԶԼՄ-ի հետ հարցազրույցում ֆուտբոլիստը հայտնել է, որ ուշ թե շուտ հեռանալու է «Բարսելոնա»-յից: Նա ցանկանում է իր կարիերան ավարտել «Նյուելս Օլդ  Բոյզ»-ում, որտեղ էլ սկսել է խաղալ:

«Ես չգիտեմ, թե դեռ որքան կխաղամ ֆուտբոլ, բայց հստակ կարող եմ ասել, որ կվերադառնալ «Նյուելս Օլդ  Բոյզ»: Ցանկանում եմ կարիերաս ավարտել հենց այդ ակումբում և մի փոքր էլ խաղամ արգենտինական ֆուտբոլ»,- ասել է Մեսսին: