Այսօր Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ էին հավաքվել 30-ից ավելի քաղաքացիներ։ Նրանք պայքարում են շենքի ապամոնտաժման և տեղափոխման դեմ։ Ակցիայի ընթացքում ակտիվիստները հորդորում էին ոստիկաններին միջամտել ապամոնտաժման աշխատանքներին, իսկ ոստիկաններն էլ պատասխանում էին, թե իրենք այստեղ են, որպեսզի թույլ չտան քաղաքացիներին վնասել գույքը։
Ակտիվիստները փոխանցեցին, որ իրենք ամբողջ օրը հերթապահելու են Աֆրիկյանների տան դիմաց։ Այստեղ էր նաև «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց. «Մենք ունենք սին իշխանություններ, որոնք համարձակվում են պատմական արժեքները քանդել»։