Բրեդ Փիթը կարող է դառնալ Ջորջ Կլունիի վարորդը` Կլունիի և Ամալ Ալամուդիի հարսանեկան արարողության ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբեր ամսին: Այս նորությունը հայտնել է հարսնացուի հորաքույրը: Նա լրագրողներին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, Փիթը կընտրի հենց հարսանեկան վարորդի դերը, քանի որ նա շատ մտերիմ է Կլունիի հետ:
Այնուհետև կինը ավելացրել է, որ հարսանեկան արարողությունը միգուցե անցկացվի Իտալիայում, որտեղ Կլունին առանձնատուն ունի Կոմո լճի վրա. «Ես գիտեմ, որ Ջորջի ծնողները հաջորդ շաբաթ նախատեսում են մեկնել Իտալիա, որպեսզի լուծեն մի քանի հարցեր»,- ասել է արևմտյան լրատվամիջոցների զրուցակիցը: