ԱԻՆ-ից հաղորդում են, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում մոտ 16 տարեկան երեխա Հրազդան գետն է ընկել: Այս մասին ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, ժամը 10.23-ին: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարները: 

Աղբյուրը փոխանցում է, որ Ջրափրկարարներն «Աթարբեկյան» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարի մոտակայքից դուրս են բերել՝ 1998թ. ծնված Մ. Խ.-ի դին: