Այսօր եռակողմանի հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հաղորդում է AP-ն:
Օլանդն ու Մերկելը կոչ են արել ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Նրանք խնդրել են ռուս նախագահին աջակցել Ուկրաինայի նախագահի և անջատողականների միջև երկխոսությանը:
Այս մասին հաղորդվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ, իսկ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում հաղորդվում է. «Պուտինն ընդհանուր առմամբ ողջունել է Պորոշենկոյի որոշումը` խաղաղ կարգավորել հակամարտությունը, սակայն ուկրաինական իշխանությունները պետք է դադարեցնեն կրակը»: