ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 23-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 25 շենքի մոտակայքում ծառն ընկել է «Միտցուբիշի» մակնիշի 35 VS 629 պ/հ ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները ծառի ճյուղը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի մասից: