Ինչպես հայտնում է «Ռիա Նովստի»-ն Ուկրաինայի արեւելքում հակակառավարական ցույցերն այժմ սկսել են ավելի մեծ կորուստների հանգեցնել:

Նույն աղբյուրի փոխանցմամաբ վերջին դեպքերը խլել են 40 երեխայի կյանք:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի առողջապահության կոմիտեի ղեկավար Տատյանա Բախտեեվան հայտարարել է,  որ երեխաները զոհվել են պայթունի հետեւանքով, փաստելով,  որ Դոնեցկում խուճապի է մատնված հատկապես խաղաղ բնակչությունը: