Իրաքյան զինյալները իրենց վերահսկողության տակ են վերցրել 2 օրվա մեջ արդեն 4 քաղաք, երկրի արևմուտքում գտնվող: Նրանք երեկ գրավել են Հորդանի սահմանին մոտ գտնվող Ռուտբա քաղաքը:
Իսկ այսօր Իրաքյան բանակի հրամանատարությունը հաստատել է, որ սուննիտական զինյալները գրավել են ռազմական օդանավակայան, որը գտնվում է մեծ ռազմական նշանակություն ունեցող Թալ-Աֆար քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանից 60 կմ հեռավորության վրա:
Քաղաքից ոչ հեռու անցնում է մայրուղի, որը միացնում է Սիրիան և երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Մոսուլը: BBC թղթակցի տվյալներով՝ օդանավակայանի գրավումը լուրջ հարված է իշխանություններին, որոնք հույս ունեին այն օգտագործել Մոսուլի վրա հակահարձակման ժամանակ: