Մանրածախ առեւտրի ֆրանսիական Carrefour առեւտրի ցանցը մտնում է Հայաստան:
Առաջին հիպերմարկետի բացումը սպասվում է սեպտեմբերին «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում: Carrefour»-ի համար այստեղ հատկացված է շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածք:
Yerevannews.am-ի տեղեկություններով Carrefour ընկերությունը կատարել է հերթական քայլը և համաձայնության է եկել «Ալեքս-Գրիգ» ընկերության հետ Կոմիտասի փողոցում տեղակայված Yerevan City սուպերմարկետի տարածքը գնելու կապակցությամբ:
Նշենք, որ Carrefour-ը աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին; Ընկերությունն աշխարհի 32 երկրներում ունի մոտ 15 հազ. խանութ: Carrefour-ը բացում է եւ հիպերմարկետներ, եւ սուպերմարկետներ, եւ փոքր խանութներ
2012 թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում: 2009 թ. Carrefour-ը երկու սուպերմարկետ բացեց բաեւ Ռուսաստանում (Կրասնոդարում եւ Մոսկվայում), սակայն ադեն հաջորդ տարի դուրս եկավ ռուսական շուկայից; 2012 թ. Carrefour-ը հայտարարեց նաեւ հունական շուկայից դուրս գալու մասին: