«Առավոտ» թերթում կարդում ենք. «Օրեր առաջ Բաքու ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրվանից պաշտոնական այցով Երեւանում էր։
Հատկանշական է, որ Լավրովի հետ Երեւան էր ժամանել նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Սա, թերեւս վկայում է, որ Լավրովը ՀՀ իշխանությունների հետ ԼՂ կարգավորման գործընթացի առնչությամբ ինչ-որ հարցեր է քննարկել։ Լավրովի երեւանյան այցը լույս չի սփռել Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու հարցի վրա։ Նախագահականի հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Լավրովը հույս է հայտնել, որ «այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»։
Փաստորեն, Հայաստանի եվրասիական ճակատագրի մասին Լավրովն ու Նալբանդյանը նորություն չունեին հայտնելու»։