ԱՄՆ նախագահ Բ. Օբաման կոչ է արել Վ. Պուտինին դադարեցնել զենքի մատակարարումը դեպի Ուկրաինայի արևելք և վերջ տալ անջատողականներին օգնելուց, հակառակ դեպքում նա խոստացել է կիրառել տարբեր պատժամիջոցներ:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Օբաման հեռախոսային խոսակցություն է ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին: 

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հայտարարվում է. «Նախագահ Օբաման հավանություն է տվել Պորոշենկոյի «Խաղաղ պլանին» և կոչ է արել Ռուսաստանի և անջատողականների լիդերին համագործակցել ուկրաինական կառավարության հետ՝ դրա շուտ իրականացման համար»: 

Սակայն Կրեմլը այս զրույցը հաղորդում է այլ կերպ.

«Անուղղակիորեն քննարկվել են Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի տարբեր հարցեր, իրավիճակի կարգավորման հեռանկարները, այդ թվում՝ «Խաղաղ պլանի» իրականացումը: Վ. Պուտինը ընդգծել է նաև, որ հարավ-արևելյան հատվածներում իրավիճակի կարգավորման համար ավելի առաջնային նշանակություն ունի կրակոցների իրական դադարեցումը և հակառակ կողմերի ուղղակի բանակցությունների կազմակերպումը»: