Բրիտանիայում «կատ» տեսակի թմրանյութի շրջանառության արգելք է մտցվել: Թմրանյութի այս տեսակը համանուն թփի տերևներից է պատրաստվում և օգտագործվում է, որպես խթանող նյութ: Այն տարածված է հիմնականում Սոմալիից, Յեմենից ու Եթովպիայից ներգաղթածների մեջ:
Կատը արգելված է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայի մի շարք երկրներում: Սակայն բրիտանացիները դժգոհ են այս օրենքից, քանի որ նրանք հավաստիացնում են, որ իր ազդեցությամբ այն չի գերազանցում թեյի կամ սուրճի ազդեցությանը: Հենց այս պատճառով էլ այս արգելքը դիտարկվում է, որպես ուղղակի խտրականություն՝ երկրում ազգային փոքրամասնությունների դեմ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ այս թուփը աճում է արևելյան Աֆրիկայում: