Երևի թե չկա մարդ ով գոնե մեկ անգամ տեսած չլինի «Walt Disney»-ի արտադրության մուլտֆիլմերից որևիցե մեկը: Մարդկանց մեծ մասի մանկությունն անցել է այս հիանալի մուլտֆիլմերի ուղեկցությամբ: Բայց քչերն են տեղյակ այն մասին, թե օրինակ ո՞վ է դարձել Ալադինի ստեղծման նախատիպը, կամ Արիելի ու Դին-Դին փերի, ինչպես նաև որքան սև կետեր ունեն հայտնի դալմատինները:
Wall-e ռոբոտին անվանակոչել են «Walt Disney Pictures»-ի հիմնադիր՝ Ուոլտեր Դիսնեյի պատվին:
«Հրեշը և գեղեցկուհին» մուլտֆիլմի հրեշի արտաքին տեսքը իրենից ներկայացնում է տարբեր կենդանիների մարմնի մասերի համախումբ:
Նույն մուլտֆիլմի նախաբանի վիտրաժի վրա կա լատիներեն գրառում՝ "vincit qui se vincit", որը նշանակում է «հաղթում է նա, ով հաղթում է իրեն»:
1992թ.-ին նկարված Ալադինի նախատիպ էր դերասան Մայքլ Ֆոքսը, սակայն պրոդյուսերների կարծիքով նա շատ «տղայական» տեսք ուներ: Ժամանակի ընթացքում նա սկսեց նմանվել Թոմ Կրուզին:
Իսկ Արիելի ստեղծման նախատիպ է հանդիսացել դերասանուհի Ալիսա Միլանոն:
14-ամյա Մարջ Չեմպիոնը դարձավ Սպիտակաձյունիկի ստեղծման կենդանի մոդել: Աղջիկը խաղում էր կոնկրետ տեսարանը, իսկ նկարիչները տեղափոխում էին իրենց տեսածը թղթի վրա:
Նույն կերպ Մոխրոտիկի կենդանի մոդել դարձավ Հելեն Ստենլին:
«Քնած գեղեցկուհու» մուլտֆիլմում արքայազն Ֆիլիպը անվանվել էր Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի պատվին:
Կա տարածված կարծիք, որ Դին-Դին փերիի ստեղծման նախատիպ է համարվում Մերլին Մոնրոն, սակայն իրականությունն է այն է, որ Դին-Դինի նախատիպն է մոդել ու դերասանուհի Մարգարիտ Քերրին:
Միկի և Միննի Մաուսների ձայներով խոսող զույգը իրականում ամուսնացած է:
Ուոլթ Դիսնեյին շնորհվել է Օսկար «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» մուլտֆիլմի համար, որոնցից մեկը մեծ և 7 փոքրիկ:
«101 դալմատիններ» մուլտֆիլմի մեջ Pongo անունով շնիկը ունի 72 կետ, իսկ Perdita-ն՝ 68:
Հայտնի Ջինի նախատիպին ընտրելու ժամանակ դիտարկվել են նաև Ստիվ Մարտինի ու Էդի Մերֆիի թեկնածությունները, սակայն Ռոբին Ուիլյամսը իդեալականորեն համապատասխանել է նրան: Հենց նա և հնչյունավորեց Ջինին մուլտֆիլմում:
«Փրկարարները» մուլտֆիլմի մեջ հետևի ֆոնին կարելի է տեսնել մերկ կին:
Սիմբայի գռմռոցն իսկական էր՝ վագրի կատարմամբ:
Հայտնի Ռենդելի ստեղծման նախատիպ է հանդիսացել հայտնի դերասան Ստիվ Բուշեմին:
Կախարդուհի Մալիֆիսենտայի կերպարով է ստեղծվել նաև չար խորթ մայրը:
1937թ.-ին, երբ նկարահանվում էր «Սպիտակաձյունիկ» մուլտֆիլմը դեռևս գոյություն չունեին ներկեր, որոնք նրա այտերին կտային նման կարմիր գեղեցիկ գույն: Եվ նկարիչներից մեկը ուղղակի որոշեց օգտագործել իր դիմափոշին: Երբ Դիսնեյը հարցրեց, թե ինչպե՞ս է նա ստացել այս արդյունքը, կինը պատասխանեց. «Իսկ Ձեր կարծիքով ինչո՞վ են զբաղվում կանայք իրենց ամբողջ կյանքում»:
Սուախիլիների լեզվով Սիմբան նշանակում է առյուծ: