Այս պահին «Աֆրիկյաններ»ի շենքի դիմաց վիճակն էլ ավելի է թեժացել, ոստիականներն անցել են կտրուկ գորողությունների Վ. Օսիպյանի ժամանումից հետո:

Վերջիններիս կողմից ուժ է գործադրվում թե՛ լրագրողների եւ,  թե՛ ակտիվիստների նկատմամբ:

Ակտիվիստները փակել են երթեւեկելի ճանապարհը, սակայն ոստիկաններն ամեն կերպ փորձում են բացել այն երթեւեկության բնականոնընթացքը վերականգնելու համար:

Վ. Օսիպյանին  պահանջ ներկայացվեց ակտիվիստների բողոքը համապատասխան փաստաթղթով ներկայացնել համապատասխա մարմինին, որը կզբաղվի շենքի ապամոնտաժման աշխատանքների դադարեցմամբ:

Վերջինս ի պատասխան պահանջի  արձանագրեց, որ ահազանգ է ստացել բազմաթիվ քաղաքացիներից , աղմուկի պատճառով  եւ , որ ակցիաները,  որոնք իրականացվում են նշված տարածքում  անօրինական են:

Նշենք նաեւ որ հրմշտոցները շարունակվում են ոստիկանների ու ակտիվիստների միջեւ:

Ավելի ուշ Օսիպյանն իր իսկ բնորոշմամբ՝ «բացահայտեց գաղտնիքը»,  թե ու՞մ է ծառայում ոստիկանությունը

«Ոստիկանությունը ծառայում է քաղաքացիներին ու նրանց պաշտպանությանը»-նշում է փոխոստիականպետը: