«Արտագաղթը նպաստել է աշխատատեղերի ավելացմանը»- այսօր Ելակետ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում նման համողմունք հայտնեց Գլոբալ Էյչ-Ար ընկերության տնօրեն Նաթելլա Շհնազարյանը:
Վերջինիս կարծիքով անցել են այն ժամանակները , երբ գործատուն միայն ծանոթ բարեկամներին է աշխատանքի վերցնում:
Սեփական գործակալության օրինակով Նաթելլան փաստում է որ այսօր աշխատանք գտնելու խնդիրը կարելի է լուծված համարել, այն ձեռք բերելու ուղիների հեշտացմամբ պայմանավորված:
« 3 տարի առաջ Գլոբալ Էյչ-Ար ընկերության մոտ գաղափար ծնվեց ստեղծելու մի հարթակ, որտեղ կհանդիպեն պոտենցիալ գործատուն և աշխատանք փնտրողը:
Մեր կազմակերպությունը աշխատում է բացառապես գործատուների հետ: Սա նշանակում է, որ մենք աշխատանք փնտրողից միջնորդավճար չենք գանձում: Այսինքն Աշխատանք փնտրողը ոչինչ չի կորցնում մեր բազայում գրանցվելուց: Զուտ հոգեբանական առումով գործատուն ավելի է գնահատում այն աշխատողին, որին գտնելու համար նա ծախսել է որոշակի գումար:
Ոչ մի մտադրություն չունեմ քննադատելու աշխատանքի տեղավորման որոշ գործակալություններին, որոնք գումար են գանձում և գրանցվելու, և աշխատանքի տեղավորելու համար՝ անկախ նրանից թեկնածուն համապատասխանում է տվյալ աշխատանքին, թե՝ ոչ:
Մենք աշխատում ենք այն թեկնածուների հետ, որոնք իսկապես համապատասխանում եմ տվյալ գործատուի պահանջներին»-նշում է բանախոսը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ կոմերցիոն տնօրեն Անահիտ Համբարձումովայի կարծիքով էլ ՝
«Բացի խոստումներից ու հայտրարաություններից պետք է ստեղծել կոնկրետ ծրագրեր, որոնք ավտոմատ կերպով թույլ կտան հեշտությամբ միավորել երկու կողմերի շահերը:
Այդ իսկ պատճառով, համագոծակցելով IT ոլորտի անվանի ներկայացուցիչների հետ մենք ստեղծել ենք «Global update» ինտերֆեյսը բոլորին առաջարկելով ռեզյումեներ ուղարկելու միջոցով ներառվել տվյալ ցուցակում»-նշում է բանախոսը:
Նշենք նաեւ որ այժմ ընկերությունը ուսումնասիրում է ԼՂՀ շուկան տվյալ շուկայում մասնաճյուղ բացելու համար:
«Գլոբալ Էյչ-Ար»՝ hասցե Արշակունյաց պող.5 շենք 4-րդ հարկ Երևան Հայաստան Կոնտակտ 010-56-17-82 096-90-04-40


