Բրիտանացի ամենահարուստ երաժիշտներից մեկը՝ Ստինգը, մտադրված է իր երեխաներին թողնել առանց ժառանգության: Ինչպես հաղորդում է Daily Mail թերթը՝ Ստինգը ուզում է, որ իր 6 երեխաները սովորեն աշխատել իրենց ուժերով: Երգիչը մասնավորապես ասել է.
«Ես միանշանակ չեմ ուզում նրանց թողնել տրաստային ֆոնդեր, որոնք նրանց համար կլինեն ծանր բեռ: Նրանք պետք է աշխատեն: Իմ բոլոր երեխաները գիտեն այս մասին և շատ հազվադեպ են ինձանից ինչ-որ բան խնդրում: Ես շատ գնահատում ու հարգում եմ այդ:»
Սակայն Ստինգը նաև հավատացնում է, որ անպայմանորեն կօգնի իր երեխաներին, եթե նրանք հայտնվեն ծանր դրության մեջ, բայց նաև ուրախ է, որ ստիպված չի եղել երբևիցե դա անել:
Հայտնի է նաև, որ Ստինգի կարողությունը կազմում է £180 մլն.: Նրա 6 երեխաները տարբեր ամուսնություններից են՝ 2-ը առաջինից, 4-ը՝ երկրորդից: