Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն նոր հրաման է արձակել առանց տատանվելու կրակ բացել անջատողականների հարձակումներին ի պատասխան: Այս մասին հաղորդել է նախագահի վարչակազմի մամլո ծառայությունը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ մամլո ծառայության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Պետության ղեկավարը չի հերքում հնարավորությունը, որ կրակոցների դադարեցման ռեժիմը կարող է վաղաժամկետ ավարտվել, կապված զինյալների անդադար այս ռեժիմը խախտելու հանգամանքի հետ»:
Հաղորդվում է նաև, որ «խաղաղ պլանի» ուժի մեջ մտնելուց հետո անջատողականները 35 անգամ կրակ են բացել ուկրաինացի զինվորականների վրա, իսկ հունիսի 24-ին կրակել են ինքնաթիռի վրա, որտեղ մահացել է 9 մարդ:
Պորոշենկոն նաև հույս է հայտնել այսօր հեռախոսային կոնֆերանս ունենալ Գերմանիայի կանցնել Ա. Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի ու Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հետ:
Պորոշենկոն նաև հույս է հայտնում, որ այս խոսակցությունից հետո «Ռուսաստանը կզինաթափի ու դուրս կհանի վարձկաններին Ուկրաինայի տարածքից»: