ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ չի տեսնում  Ռուսաստանի իր միջազգային պարտականությունները Ուկրաիանայի հանդեպ կատարելու նշաններ:

Միության ղեկավարը այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ռասմուսենը նշել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանի և նրա դիրքը ուկրաինական ճգնաժամի մեջ, հանգեցրեցին Ռուսաստանի հետ համագործակցելու ծրագրերի սառեցման: 

Նա մասնավորապես ասել է. «Ես ցավոք սրտի պետք է ասեմ, որ մենք չենք տեսնում Ռուսաստանի իր միջազգային պարտականությունները հարգելու նշաններ: Այս պատճառով այսօր մենք կքննարկենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և կորոշոնք ինչ անել հետագայում»:

Օրակարգի գլխավոր հարց է հանդիսանում, թե ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է բարձրացնել ուկրաիանական բանակի անվտանգությունը: