Լիբանանում ընթացող պարլամենտական ընտրություններն անցել են մարդկանց քիչ մասնակցությամբ: Տեղամասեր ժամանել են բնակիչների 1/3-ից քիչ մասը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ պարլամենտական ընտրությունները դիտարկվում էին, որպես քաղաքական փակուղուց և ճգնաժամից միակ ելք, որը շարունակվում է գնդապետ Քադաֆիին տապալելուց հետո:
Նաընտրական կոմիսիայի տվյալներով ընտրություններին մասնակցել է ավելի քան 400 հազ. մարդ: Իսկ ընտրություններին ընդհանուր առմամբ գրանցված էին 1.4 մլն. մարդ:
Կապված ընտրությունների հետ այսօր սպանություն է կատարվել: Անհայտ զինված մարդիկ Բենգազիայում ներթափանցել են իրավապաշտպան Սալվա Բոուգուիգուիսի տուն և սպանել նրան:
Սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա վերադարձել է ընտրատարածքից: Սալվան իրավաբան էր և 2011թ.-ին մասնակցություն էր ունեցել Քադաֆիի տապալման գործընթացում: