ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության կառավարման բաժինը արձանագրում է, որ վերջին տարվա ընթացքում աշխարհում կտրուկ աճել է օփիումի արտադրությունը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ այս աճը գրանցվել է հիմնականում այն պատճառով, որ Աֆղանստանում արդեն 3 տարի շարունակ աճում է օփիումային կակաչի արտադրությունը:
Իր տարեկան հաշվետվության մեջ ՄԱԿ-ը նաև նշում է, որ աճել է նոր արհեստական թմրանյութերի քանակը: Հաշվարկած 2009թ.-ից դրա թիվը կրկնապատկվել է:
Սակայն միաժամանակ նկատվում է կոկոինի մատակարարումների ծավալի նվազում, չնայած Հյուսիսային Ամերիկայում դրա օգտագործման ծավալը մնացել է նույնը:
Նշենք նաև, որ հունիսի 26-ը համարվում է թմրանյութերի և թմրանյութային բիզնեսի դեմ պայքարի օր: