Հյուսիսային Կորեան խոստացել է «անխնայորեն պատժել» ԱՄՆ-ին, եթե էկրաններին հայտնվի նոր հոլիվուդյան ֆիլմը, որտեղ Կիմ Չեն Ինին սպանում են: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ֆիլմը էկրաններին հանելը կնշանակի պատերազմի հայտարարում:
Նա չի նշել ֆիլմի անվանումը, սակայն հայտնի է, որ հոկտեմբերին նշանակված է «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան, որի սյուժեն նմանատիպ է: Այս ֆիլմի մեջ նկարահանվում են այնպիսի դերասաններ, ինչպիսին են՝ Ջեյմս Ֆրանկոն ու Սեթ Ռոգենը:
Նրանք խաղում են հեռուստահաղորդավարի և իր պրոդյուսերի դերերը, որոնք ժամանում են Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք, որպեսզի հարցազրույց վերցնեն Կիմ Չեն Ինից, բայց ենթարկվում են հիպնոսի ԿՀՎ գործակալների կողմից, նախագահին սպանելու նպատակով:
YouTube-ում տեղադրված Ֆիլմի գովազդային հոլովակում կան կադրեր Կիմ Չեն Ինին նման դերասանի մասնակցությամբ, ինչպես նաև կռիվների ու ատոմային ռումբերով տեսարաններ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Հյուսիսային Կորեայի նորությունների պաշտոնական գործակալության հաղորդագրությունում ասվում է.
«Մեր առաջնորդի վրա մահափորձի մասին ֆիլմ նկարահանելը դա ագրեսիայի և ահաբեկչության անթույլատրելի քայլ է»: