ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանին մնացել են ընդհամենը «հաշված ժամեր», որպեսզի ապացուցի իր հավատարմությունը Ուկրաինայի արևելքում անջատողականներին զինաթափ անելու ծրագրին:
Փարիզում, լրագրողի առաջ ելույթի ժամանակ Քերին հայտարարել է, որ Եվրոպական Միության ու ԱՄՆ կառավարությունները համաձայն են, որ Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների ծրագիրը պետք է պատրաստ լինի ուրբաթ օրը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ ԵԽ ղեկավարները կդիտարկեն նոր պատժամիջոցների ծրագիրը զուգահեռաբար Ուկրաինայի ԵՄ ասոցացված անդամության համաձայնության ստորագրման հետ:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 27-ին ավարտվում է Պորոշոնկոյի «խաղաղ պլանի» ժամկետը: Իսկ ըստ ուկրաինական բանակի տվյալների՝ հրադադարի ռեժիմը արդեն իսկ խախտվել է 52 անգամ: