Մարտի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով  Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերջերս Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումներին: