«Առավոտ» թերթը զրուցել է Անդրանիկ Քոչարյանի հետ, որը «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հ/կ ղեկավարն է։ Ներկայացնենք մի հատված հարցազրույցից.
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հնարավոր համարեց քառյակի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը։ ՀՅԴ-ն, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հենարանն էր, դեռ սեթևեթում է եւ չի խոսում նման համագործակցության մասին։ ՀԱԿ-ի արձագանքը բավական կցկտուր էր. Արամ Մանուկյանը մի քանի նախադասությամբ մերժողական տրամադրություններ արտահայտեց։ Ինչո՞ւ է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ես էլ կուզեի իմանալ՝ ինչո՞ւ է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես շատ կուզեի, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը անպայման գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին։ Ինչպես որ ներկայացրեց Հայաստանի կործանման՝ Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը, լավ կլիներ, որ առաջին նախագահը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի կանխման ճանապարհային քարտեզը։ Դա կարևոր է, քանի որ հստակություն կմտնի ոչ իշխանական ուժերի ներսում, ինչն էլ հնարավորություն կտա, որպեսզի հասարակությունը հասկանա՝ որտեղ է իշխանությունը և որտեղ՝ ընդդիմությունը։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու մյուսները շարունակեն լռել, դա էլ հնարավորություն կտա մեր հասարակությանը պատկերացնելու՝ հասարկությունը մնացել է միայնա՞կ այսօրվա վատ իշխանությունների դիմաց, թե՞, այնուամենայնիվ, հնարավորություն ունի ունենալ այն առաջնորդող քաղաքական ուժը, որը երկիրը համակարգային փոփոխությունների տանելու հնարավորություն կտա»։
Ատավել մանրամասնորեն կարդացեք թերթի համարում: