2014 թվականի հուիսի 12-ին և 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողությունիրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:
Առաջին հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Ն.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբԴիտորդների խումբը բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ն 2014թ. մարտի 15-ին ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ենթարկվել է վիրահատության՝ «աջ կրծքագեղձի արմատական հեռացում ըստ Madden», որից հետո 2014թ. ապրիլի 1-ին դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝ «C-r mammae dextrae p T3N2M0 3a փուլ, խառը բջջային տարբերակ, վիճակ կոմբինացված բուժումից հետո»:Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 6-րդ կետի` ըստ միջազգային TNM դասակարգման 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները (անկախ տեղակայումից) հանդիսանում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն:
Երկրորդ հրատապ հաշվետվությունը վերաբերում էր նրան, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության արդյունքների հիման վրա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը դեռևս 2014թ. մայիսի 7-ին հրատապ հաշտվետվություն էր ներկայացրել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի անվտանգությունը, քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունն իսպառ բացառելու վերաբերյալ: Մինչ օրս Խումբը չի ստացել որևէ պատասխան հրատապ հաշվետվության վերաբերյալ, մինչդեռ այն պետք է ներկայացվեր եռօրյա ժամկետում: Խումբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ շարունակվում են դատապարտյալ Ա.Հ.-ի իրավունքների խախտումները:
Մեկ անգամ ևս ընդգծելով Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Ա.Հ.-ի անվտանգությունը, տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, նրա նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնողհասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ,քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:
Նման գործելակերպի շարունակման դեպքում Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլորմիջոցներով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ: